5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բրազիլիայում
International newsԲրազիլիայում շաբաթ օրը 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը:
Ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տարահուակա քաղաքից 166 կմ հարավ-արեւմուտք, որտեղ մոտ 16 500 մարդ է ապրում:
Օջախը գտնվում է 589 կմ խորությամբ:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Ավելին՝ այստեղ