Զովունիի գերեզմանոցում մեքենա են այրել և կապել գերեզմանոցի պահակին
SocietyՀոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովուի գյուղի 4-րդ փողոցում գտնվող գերեզմանատան տարածքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Հրշեջները գերեզմանատան տարածքում նկատել են վառվող ավտոմեքենա և սկսել են հրդեհաշիջման ախատանքները: Վառվող ավտոմեքենայից մոտ 30-40 մետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են կիսամերկ վիճակում կապված մի քաղաքացու:
Հրշեջները իրենց վրայից հանել են հագուստները և հագցրել այդ քաղաքացուն, արձակելով կապերը, այնուհետև օգնել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ոստիկանները պարզել են, որ տուժածը Զովունի գյուղի բնակիչ, 48-ամյա Կորյուն Ասատրյանն է, ով աշխատում է նշված գերեզմանատանը՝ որպես պահակ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարկածներից մեկով՝ գերեզմանագողը կամ գողերը հարձակվել են նրա վրա, կապել, այնուհետև նրա ВАЗ 2101 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան այրել են:
Շարունակությունը՝ այստեղ