Զելենսկին ասել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ
International newsՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և կարծում է, որ հանդիպումը կարող է արդյունավետ լինել:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա նաեւ նշել է, որ պատրաստ է «Նորմանդական ձեւաչափով» հանդիպման:
«Սկզբունքորեն, ես պատրաստ եմ ցանկացած ձևաչափի հանդիպման, քանի որ կարծում եմ, որ այս մակարդակի ցանկացած հանդիպում կօգնի Ուկրաինային Դոնբասում տեղի ունեցած ողբերգության և Ղրիմի հարցի լուծման հարցում», – ասել է Զելենսկին:
Նախագահը նաև կարծում է, որ Պուտինի հետ հանդիպումը պլանավորելիս չպետք է կենտրոնանալ կոնկրետ օրակարգի վրա, նա վստահ է, որ արդյունավետ կլինի: