Խաչքարի օծում Պաշտպանության բանակում` ի հիշատակ արցախյան առաջին և 44 օրյա պատերազմում զոհվածների
SocietyՊաշտպանության բանակում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցել խաչքարի օծում՝ ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի: Այս մասին հայտնում են ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության ֆեյսբուքյան էջում:
«Խաչքարի օծում Պաշտպանության բանակում
սույն թվականի հոկտմբերի 1-ին ՊԲ N զորամասում տեղի ունեցավ խաչքարի օծում՝ ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի։
Խաչքարը տեղադրվել էր զորամասի հրամանատարության նախաձեռնությամբ ու ջանքերով` ի հիշատակ արցախյան առաջին և 44 օրյա պատերազի նահատակ հայորդների։
Օծման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը և պաշտանատար այլ անձինք։
Խաչքարը գինով ու ջրով լվանալուց հետո օծվեց սրբալույս մյուռոնով։ Այնուհետև ներկաներին իր խոսոքով դիմեց սրբազան հայրը․ այս խաչքարի տեղադրումով մենք հավերժացնում ենք մեր այն եղբայրների հիշտակը, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն մեր այսօրվա խաղաղ կյանքի։ Նրանաք իրենց նահատակությամբ մեզ կյանք պարգևեցին և մենք պարտավոր ենք էլ առավել պատասխանատվությամբ շարունակել Արցախ աշխարհը զորացնելու ու կանգուն պահելու առաքելությունը»: