Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր
SocietyՆախագահ Արմեն Սարգսյանի հոկտեմբերի 1-ի հրամանագրով՝ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր է նշանակվել։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-76-Ո-182 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Ռուստամ ՄԱԽՄՈՒԴՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր»,-նշված է հրամանագրում: