Նոր միջադեպ հայ-ադրբեջանական սահմանին
SocietyՍյունիքի մարզի Շուռնուխ գյուղում 11 ձի անցել է հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածք։
Ձիերը պատկանում են Շուռնուխի բնակիչ Գրիգոր Դարբինյանին։
Նա NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ ձիերը սովոր են եղել այդ տարածքին, քանի որ նախկինում հենց այդտեղ է եղել իրենց արոտավայրը։
«Նախկինում, երբ դա մեր տարածքն էր, ձիերս միշտ այդտեղ են արածել, վերջերս ինչքան սովորեցնում էի ուրիշ տարածքին, անընդհատ ուզում էին անցնել։ Լրիվ մեծ ձիեր են, ձագ չկար, հղի էին։ Տասը մայր է, մեկը՝ որձ։ Հետքերից ենք հասկացել, որ անցել են, նաեւ բնակիչներն են տեսել։ Գյուղից վերեւ մի տուն կա, տան բնակիչն է տեսել, որ գիշերը ձիերն անցել են։ Հեռախոսահամարս չի ունեցել, որ զանգի, տեսել է, որ ման են գալիս, ասաց, որ ձիերը գիշերն անցել են հակառակորդի մոտ»,- պատմեց նա։
Շարունակությունը՝ այստեղ