Գազի գինը դարձյալ ռեկորդային աճ է գրանցել
EconomicsԵվրոպայում գազի գինը հոկտեմբերի 5-ի առևտրի ընթացքում մի քանի անգամ հասել է պատմական առավելագույնին: Առևտրի բացման ժամանակ գնանշումները միանգամից գերազանցել են 1200 դոլարը հազար խորանարդ մետրի համար, իսկ մի քանի ժամից՝ 1300 դոլար 1000 խմ-ի համար, տեղեկանում ենք ICE բորսայի տվյալներից:
Երեքշաբթի օրը ՌԴ֊ում «Գազպրոմը» լրագրողներին ասել է, որ իրենք սպասում են 2021-2022 թվականների «ցուրտ և ձնառատ ձմռանը»:
Եվրոպական պահեստարաններում գազի պաշարները 2021 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ մնացել են երկար տարիների ամենացածր մակարդակին: Զբաղվածության տարբերությունը նախորդ տարվա համեմատ գնահատվում է 20,5 միլիարդ խորանարդ մետր, հաղորդել է «Գազպրոմը»: Եթե մինչև սեպտեմբերի 12-ը սեպտեմբեր ամսվա միջին օրական դրույքաչափերը մնան անփոփոխ, պահեստարանները կունենան մոտ 76 միլիարդ խորանարդ մետր գազ: