Yerevan, 20.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Առուշը չի թողնի մեզ կարիքի մեջ». Սոֆյա Հովսեփյան

Blog

Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ճգնաժամի կառավարում,

Թերևս այս թեմային չէի անդրադառնա, եթե չտեսնեի իշխանության անդամների նախընտրական քարոզարշավում դրսևորած խնդրահարույց վարքագիծը։
Շուտով Սյունիքի մարզում լինելու են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որտեղ գործող քաղաքապետերի, բավականին խնդրահարույց ճանապարհով պաշտոնանկ արեցին և փորձում են փոխել՝ առաջ տանելով ՔՊ -ական հովանավորչության անհայտ թեկնածուների։

Կարևո՞ր է ճգնաժամի կառավարումը, թե ոչ, կկարողանա՞ այս ծանր պայմաններում գործել անփարձ մարդը, վստահ եմ՝ ո՛չ։
Չեմ խոսում մյուս մարզերում տեղի ունեցող իրավիճակից, նախ նրա պատճառով, որ անվտանգության լուրջ խնդիրներ գոնե այս պահին օրինակ Շիրակում չկա, բայց այս հարցի շուրջ պետք է մտածեն բոլորը։

Պատերազմը և հետպատերազմյան շրջանը ապացուցեց, որ միայն խելացի լինելը կամ միայն կարդացած լինելը շատ քիչ է ազդում պատահական առաջացած ճգնաժամի կառավարման հարցում և այդ ամենին պետք է նաև կառավարման և արագ կողմնորոշվելու ու գործելու մեծ կարողություն ու հմտություն։

2020 թվականի դեկտեմբերի 30-ին մեքենան բեռնած շարժվեցի Սյունիք, հասա Որոտան, այնուհետև Շուռնուխ, որտեղ մարդիկ դատարկում էին իրենց տները, քանի որ ամանորի հաջորդ օրը պետք տային ադրբեջանցուն։

Լռության ու ծանրության ամպը կախված էր, գյուղացին սգավորի ու անորոշության դեմքով դիմավորում էր անցնող- գնացողին, լուրը հասել էր ամենքին և քչերն էին կանգնում Շուռնուխում։ Հասա գյուղապետարան, Որոտանի և Շուռնուխի գյուղապետերը բարձունքում կանգնած նայում էին թշնամու արդեն ամրացված պոստերին, ինձ տեսնելով ուրախացան, քանի որ հույս չունեին, թե իշխանությունից գոնե մեկը կգնար այնտեղ, այն էլ ամանորի նախաշեմին։

Խոսեցինք երկար, քննարկեցինք անելիքներ, մոտեցա դատարկվող տներին ու իսկապես սգավորի տան խորհրդավոր լռություն էր, լու՜ռ շարժվում էին։ Կանայք ապրանքները տեղավորում էին արկղերի մեջ, իսկ տղամարդիկ բարձրացնում էին մեքենաները:

Լռությունն անգամ չխզվեց իմ բարևով։ Չպատասխանեցին, Ի՞նչ բարև։ Վերադարձա մեքենայի մոտ ու գյուղապետին առաջարկեցի ապրանք իջեցնել, զինվորների համար նաև ասացի, որ ընտանիքներին էլ կարող եմ տալ ինչ-որ կա: Գյուղապետը ոչինչ չվերցրեց.

-Տիկին Հովսեփյան, մեր գյուղացին էլ, զինվորն էլ, ոչ մի բանի կարիք չունեն, մեր համայնքապետն ամեն ինչ անում է: Թե կարող եք էնպես արեք, էս մարդիկ իրենց քրտինքով սարքած տնից դուրս չգան, մնացած ամեն ինչը կա, Առուշը չի թողնի մեզ կարիքի մեջ։

Հետո մոտեցա Քարահունջ, թե՛ գյուղացիները, թե՛ գյուղապետը նույն բան ասեցին՝ Առուշը մեզ կարիքի մեջ չի թողնի մնանք։ Մեզ զինվել է պետք։

Հունվարի մեկին հասա Արցախ, ծանր օր էր և Արմենիա հյուրանոցում հանդիպեցի զոհված տղաների ծնողներին։ Լուռ ու մտազբաղ սպասում էին, թե ե՞րբ կթողնի Ալիևի քեֆը, որ մտնեն դիակ դուրս բերման որոնողական աշխատանքի։

Հաջորդ չարաբաստիկ օրը դուրս բերեցին 15 դի և վեց թարմ զոհված զինվորներ, որոնք օրեր առաջ էին խոշտանգվել, սպանվել Հադրութի անտառներում և որոնց ծնողները վստահ էին, թե իրենց երեխաներն էլ դուրս կգան։

Մեքենա չկա։ Բոլորը Ծաղկաձորում են։
Զանգում եմ բոլոր գերատեսչություններին և ամեն մեկը մյուսի վրա է գցում, ով իրեն մի քիչ խրոխտ էր զգում, էդ օրը որոշեց մունաթ գալ ինձ վրա, գոռալ, երբ հարցնում էի մեքենա երբ կլինի, որ դիերը արագ հասցնենք Երևան, իսկ այս վեց դին անմիջապես ծնողների ուղեկցությամբ ուղարկվեր հուղարկավորության պատրաստման։

Սարսափելի տեսարան էր։ Հույս, որ այդ օրը մահացել էր, բայց այդ ամենի ֆոնին մեր մեծամեծերը մեքենա չէին ուղարկում, ժամանակ չկար, մեքենա չկար, փող չկար…

Վերջապես էլի հնչեց առաջարկ՝ դիմիր՛ Գորիսի կամ Կապանի քաղաքապետին։ էդ բառերը ամբողջ պատերազմի ընթացքում լսել էի, ինչ հարցով զանգեիր համապատասխան կառույց, ուղղորդում էին Գորիսի քաղաքապետ կամ Կապանի քաղաքապետ, երբեմն էլ մարզպետին:

Հարցը մեծ կոնֆլիկտով լուծվեց, բայց մեկ է իմ մեջ մնաց այս հարցը՝ ինչու՞ Գորիսի կամ Կապանի քաղաքապետերը և ոչ ՊՆ, ԱՆ, Տարածքային ենթալակառուցվածքների նախարարություն և այլն։ Ինչու՞…

Ողջ պատերազմին էդ հարցը չէի տալիս, քանի որ մտածում էի, ի՞նչ տարբերություն, բայց պատերազմից հետո անհնար էր չտալ։

Հիմա եթե ճգնաժամը էդ մարդիկ էին կառավարում, ինչու՞ էդ մարդկանց հետ էդպես վարվել, դուք վստա՞հ եք, որ ձեր թեկնածուները վաղը ճրագ կվառեն, դուք վստա՞հ եք, որ եթե պետության նախըտրական ստից խոստումենրը չլինեն, էդ քաղաքները անտեր չեն մնա՞։

Ես վստահ չե՛մ, ուստի գորիսեցիներին ու կապանցիներին առաջարկում եմ՝ չմոռանաք ձեր առջև ծառացող վտանգի մասին , չխաբվեք սին խոստումներին և ձեր վճռականությունը ցուցաբերեք, կեղծ թեկնածուներին չընտրելով և հիշեք, որ «Փորձած թանը, անփորձ մածունից լավն է» անվտանգ է և ապահով։
Խոհեմություն ձեզ»։

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia