Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ու բարերարները տաք հագուստ են փոխանցել ընտանիքներին
SocietyՌուս խաղաղապահներն ու բարերարները տաք հագուստ են փոխանցել Լեռնային Ղարաբաղում ընտանիքներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Մարդասիրական բեռը տրամադրվել է տարբեր բարեգործական կազմակերպությունների կողմից եւ Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ տեղափոխվել է ռուսական խաղաղապահ ուժերի կողմից:
«Այսօր մենք ժամանել եք Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններից մեկը՝ Հաթերք բնակավայր, որտեղ կա 48 ընտանիք` փախստականների եւ բազմազավակների։ Մենք նրանց կոշիկներ եւ տաք հագուստ ենք բերել, որը փոխանցել է բարեգործական կազմակերպությունների ասոցիացիան։ Յուրաքանչյուր ընտանիքի երեք զույգ կոշիկ կհանձնենք․ ամառային, միջսեզոնային եւ ձմեռային, ինչպես նաեւ տղամարդկանց համար՝ տաք հագուստ, տաք ժիլետներ են»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Թուսիդին։
Ակցիան կազմակերպվել է Հաթերքի գյուղապետարանի շենքում, որտեղ մարդասիրական օգնություն են ստացել 16 բազմազավակ եւ 32 փախստկանների ընտանիքներ։ Ընդհանուր առմամբ Հաթերք գյուղում ապրում է ավելի քան 1,5 հազար մարդ, դա Լեռնային Ղարաբաղի խոշոր հեռավոր բնակավայրերից մեկն է։ Օգնության կարիք ունեցողների հայտնաբերման ուղղությամբ ռուս խաղաղապահների աշխատանքը շարունակվում է։
Շարունակությունը՝ այստեղ