«Թշնամին Երասխում ամեն օր էլ կրակում է, մի քանի օր առաջ «Կամազ»-ի վրա էին կրակել, սետկա էին սարքել, բայց իշխանությունները թաքցնում են»․ Երասխի բնակիչ
SocietyԹշնամին այսօր կրկին սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ 168.am-ի տեղեկություններով՝ հայկական կողմից 1 զինծառայող է վիրավորվել, նրան վիրահատել են։
Տեղի ունեցածի մասին տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածում, սակայն Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես ոչ հաստատել, և ոչ էլ հերքել է:
168.am-ն էլ դիմել է Պաշտպանության նախարարություն, և մեզ հայտնեցին, որ այսօր Երասխում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ շուտով պաշտոնական հաղորդագրություն կտարածեն։ Նյութն արդեն պատրաստ էր թողարկման, սակայն նախարարությունից հաղորդագրություն դեռ չէին տարածել:
Իսկ Երասխի համայնքապետ Վարդան Օղիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որևէ տեղեկության չի տիրապետում: Գյուղացիներից մի տղամարդ էլ (անունն իր խնդրանքով չենք նշում) պատմեց, որ առավոտյան ժամը 10:30-11։00-ի սահմաններում ակտիվ կրակոցներ են հնչել։
«Կրակոցներն ամեն օր էլ կան, այդպիսի օր չկա, որ ադրբեջանցիները չկրակեն, այսօր իրիկունն էլ՝ մինչև գիշերվա 12-ը, կրակոց կար։ Իշխանությունները ոչ գալիս են, ոչ հարցնում են, ոչ ասում են, թաքցնում են, բայց, որ լրագրողները գալիս-նկարում են, սկսում են մի քանի օր խոսել, հետո էլի «մոռանում», ոչ էլ ասում են՝ կրակոց կա»,- ասաց մեր զրուցակիցը։
Երասխի բնակիչը նաև պատմեց, որ թշնամին բոլորովին վերջերս կրակ է բացել նաև մեր զինվորական մեքենայի վրա․
Շարունակությունը՝ այստեղ