Ողբերգական դեպք՝ Երևանում. 9-ամյա որոնվող տղայի դին ոստիկանները հայտնաբերել են փլված բետոնե քարի տակ
SocietyԵրեկ՝ հոկտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Անկախ մայլա» թաղամասում գտնվող տարածքներից մեկում՝ բետոնե պանելի տակ, երեխայի դի կա։
Shamsyhan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարներն ու ոստիկանները Իսակովի պողոտայի 52/5 հասցեի դիմաց գտնվող հողատարածքում՝ բետոնե փլված քարի տակ, հայտնաբերել են 9-ամյա Է. Ե-ի դին։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Պարեկները սահմանազատել էին տարածքը, որպեսզի քաղաքացիները չմոտենան դեպքի վայրին, որ փրկարարները կարողանան աշխատել։
Կայքի տեղեկություններով՝ երեկ, ժամը 23։00-ին երեխայի հայրը դիմել էր ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ որդին ժամը 17։00-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել, որից հետո Մալաթիայի ոստիկանները, երեխայի հարազատներն ու հարևանները սկսել են որոնողական աշխատանքներ, ապա նշված վայրում, որը երեխայի բնակության վայրի հարևանությամբ է, հայտնաբերել են երեխային արդեն մահացած վիճակում։
Շարունակությունը՝ այստեղ