ՀՀ դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ սգում է Բաթումիի ողբերգության համար
SocietyՎրաստանում հայտարարված սգո օրը Վրաստանում ՀՀ դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ միասին սգում է Բաթումում տեղի ունեցած ողբերգության արդյունքում մարդկային կյանքերի կորուստը։
Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և բարեկամներին՝ ցանկանալով նրանց ուժ և տոկունություն՝ ծանր վիշտը հաղթահարելու համար, իսկ վիրավորներին ու տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։