ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Կնքվել է ռուս-պարսկական հաշտության պայմանագիրը․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ
Իսպաներենի միջազգային օր, Հասարակածային Գվինեա՝ Անկախության օր, ԱՄՆ, Բահամյան Կղզիներ, Լատինական Ամերիկայի երկրներ՝ Կոլումբոսի օր կամ՝ Ամերիկան Կոլումբոսի կողմից հայտնագործելու օր, Իսպանիա՝ Բանակի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
782 մ.թ.ա. - Արգիշտի թագավորը հիմնադրել է Երևանը:
1813- Ղարաբաղի Գյուլիստան գյուղում կնքվել է ռուս-պարսկական հաշտության պայմանագիրը, որի համաձայն, Շիրակը, Լոռին, Ղազախը, Շամշադինը, Զանգեզուրը, Կապանը և Ղարաբաղը անցել են Ռուսաստանի տիրապետության տակ:
1854 –ծնվել է գրող և հրապարակախոս Դիանա Աբգարը, որը եղել է աշխարհում առաջին կին դիվանագետը և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը Հեռավոր Արևելքում (Ճապոնիա)։
1882 –ծնվել է ամերիկահայ գրականագետ Հովհաննես Ավագյանը:
1886- ծնվել է ֆիզիոլոգ Արշակ Հակոբյանը:
1907 – ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Վազգեն Տալյանը:
1926 – ծնվել է ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա (Մկրտիչ) Սիմոնյանը:
1928– ծնվել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը։
1938 –ծնվել է կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Ներսես Հովհաննիսյանը:
1953- ծնվել է հայազգի ռուսաստանցի լեզվաբան Բուրաստան Զուլումյանը:
1992– Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը անցկացրել է իր առաջին միջազգային խաղը Մոլդովայի հետ։
2001- Երևանում անցկացվել է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:
2008- կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Արարատի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 282 համայնքում:
2012 –վախճանվել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը:
2013 –վախճանվել է ամերիկաբնակ հեռուստահաղորդավար Ստեփան Քիրեմիջյանը:
ԱՇԽԱՐՀ
539 մ.թ.ա.-պարսկական զորքերը գրավել են Բաբելոնը:
1285 – Մյունխենում քրիստոնեություն ընդունելուց հրաժարվելու համար մահապատժի է ենթարկվել 180 հրեա:
1492– ըստ ավանդույթի, այս օրը Քրիստափոր Կոլումբոսը, ափ իջնելով Բահամյան Կղզիներում, հավատացած է եղել, որ հասել է Արևել յան Հնդկաստան, իսկ իրականում հայտնաբերել է Ամերիկան։
1787- ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Սուվորովի ղեկավարած ռուսական բանակը Կինբուրգյան պարանոցում ջախջախել է թուրքական դեսանտը:
1792 – Նյու Յորքում առաջին անգամ նշվել է Կոլումբոսի օրը:
1871 -ԱՄՆ-ի նախագահ Ուիլիս Գրանտը արգելել է Կու-Կլուքս-Կլան կազմակերպությունը և հրամայել ձերբակալել դրա ղեկավարներին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում