Կոտայքում «Nissan Tiida»-ն, մի քանի մետր գլխիվայր շրջվելով, հայտնվել է ձորակում. կա 1 զոհ
SocietyՀոկտեմբերի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Կոտայք-Կապուտան գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Աբովյան քաղաքի բնակիչը՝ 38-ամյա Լիպարիտ Արտուշյանը և Շիրակի մարզի բնակիչը՝ 23-ամյա Սահակ Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորները տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց Ս. Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Շարունակությունը՝ այստեղ