«Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021» միջոցառումների շարքը կմեկնարկի հոկետմբերի 21-ին
AnalysisՀոկտեմբերի 21-ից 25-ը՝ Երևանում, Վանաձորում և Գյումրիում մեկնարկելու է «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021» միջոցառումների շարքը: Այն ճարտարագիտության ոլորտում հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձությունն է:
«Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021» միջոցառումների մեկնարկը կտրվի հոկտեմբերի 21-ին, ժամը 10:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցային համալիրի Տիգրան Մեծ սրահում կայանալիք Պաշտոնական բացման արարողությամբ։ Հոկտեմբերի 22-ին միջոցառումները կշարունակվեն Ինժեներական Քաղաքում (Բագրևանդի 21/1) և կմեկնարկեն ժամը 10։00-ին՝ ցուցահանդեսային հատվածի բացմամբ։ Մասնագիտական քննարկումների ամփոփիչ միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնումորը և կմեկնարկի ժամը 11։00-ին։
Շաբաթվա առաջին երեք օրերի բազմաֆորմատ միջոցառումների ընթացքում ինժեներները կներկայացնեն իրենց վերջին նվաճումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ավտոմոբիլային արդյունաբերությունը, կիսահաղորդչային սարքերի թեստավորումը, անլար հաղորդակցությունը, կենսաբժշկական ճարտարագիտությունը, սպառողական էլեկտրոնիկան, կրթական տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիական արտադրությունը, ավիատիեզերական արդյունաբերությունը, գիտությունը և այլն:
Շաբաթվա 4-րդ և 5-րդ օրերին Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում կանցկացվեն նաև Հեքըթոններ՝ «Ինժեներական նորարական լուծումներ արդյունաբերության ավանդական ուղղությունների զարգացման համար» (հոկտեմբերի 24, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն), «CreaTech Նորարական գաղափարներ Շիրակի մարզում ստեղծարար ոլորտների զարգացման համար» (հոկտեմբերի 25, Գյումրու տեխնոլոգիական կենտրոն) թեմաներով։
Սոնա Գիշյան