Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի
SocietyՀայաստանի տարածքում հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում, 20-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանում հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը և 20-21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին և 20-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: