Ահազանգեր ունենք, որ Գորիսում «Քաղաքացիական պայմանագիր»-ի կողմից ուղղորդումներ են եղել. Գորիսի փոխհամայնքապետ (տեսանյութ)
TVԱհազանգեր ունենք, որ ուղղորդումներ են եղել «Քաղաքացիական պայմանագիր»-ի կողմից, Վլադիմիր Աբունցի շտաբի աշխատակազմի կողմից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով Գորիսի ՏԻՄ ընտրությունների ընթացքին:
Ըստ Հովսեփյանի՝ այդ ուղղորդումների արդյունքում փորձ է արվում ինտրիգներ ստեղծել, խառնակչական գործունեություն ծավալել:
«Այս պահի դրությամբ ունենք բազմաթիվ զանգեր տեղամասերից. ինչ-որ հրահրումների, խնդիրներ ստեղծելու, ոստիկանական սևբերտավորների, կարմիրբերետավորների միջոցով ահաբեկելու, միջավայրն «աղտոտելու» ուղղությամբ գործընթացներ են տարվում: Հույս ունենք՝ ընտրախախտումները, այս գործընթացները լուրջ ազդեցություն չեն ունենա, մենք հետևողական ենք և կարձագանքնենք ցանկացած տեսակի ընդվզման»,-ասաց Հովսեփյանը:
Հարցին՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ են երեկվանից Սյունիք մեծաթիվ ոստիկանական ուժեր ժամանել, Հովսեփյանը տեսակետ հայտնեց, թե նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն է:
Անդրադառնալով 30 մլն դրամ գրավի դիմաց իր ազատ արձակմանն ու Առուշ Առուշանյանի՝ կալանքի տակ մնալուն, Հովսեփյանն ասած, թե դատական որոշումները պայմանավորված են նրանով, թե արդյո՞ք դատավորը այնքան կամք, ուժ ունի, որ ճիշտ որոշում կայացնի: «Ճնշումները բակավակին մեծ են, բազմակողմանի, իշխանություններն անում են ամեն բան, որ ահաբեկչական մթնոլորտը անընդհատ բարձր մակարդակի վրա մնա, վախի մթնոլորտ տարածելու համար բավական լուրջ աշխատանքներ են տարվում»,-ասաց նա:
Հավսեփյանի խոսքով՝ Առուշանյանի փաստաբանները փոխանցել են, որ նա հաղթական է տրամադրված: