ԱՄՆ-ը պատրաստ Է ամրապնդել Վրաստանի պաշտպանունակությունը. Պենտագոն
International newsԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն առաջիկա շաբաթում սկսում Է իր այցը Եվրոպա և Վրաստան, որտեղ ժամանել Է երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 18-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Միացյալ Նահանգները հանձնառու Է օգնել Վրաստանին նրա պաշտպանունակության ամրապնդման և եվրատլանտյան ինտեգրացմանն աջակցելու գործում, և ես շատ եմ սպասում այստեղ կայանալիք հանդիպումներին»,-Օսթինը գրել է Twitter-ում:
Վրաստան կատարած այցի ընթացքում Պենտագոնի ղեկավարը կհանդիպի երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ԱՄՆ-ի և Վրաստանի համագործակցության հարցերը, գլոբալ անվտանգությունն ու տարածաշրջանային հարցեր: Վրաստանից հետո Օսթինը կայցելի Ուկրաինա եւ Ռումինիա, իսկ Եվրոպա այցը կավարտի ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը մասնակցությամբ, որը տեղի է ունենալու Բրյուսելում, հաղորդել է Sputnik-ը: