Քարվաճառում ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ էքսկավատորը հայտնվել է ժայռաբեկորների տակ. մեքենավարը տեղում մահացել է
SocietyԲաքվի վերահսկողության տակ անցած Քարվաճառում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ ժայռաբեկորներ են թափվել էսքակավատորի վրա:
Ինչպես հայտնում է Minval.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի Գլխավոր դատախազությանը, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին Քարվաճառի շրջանի Ծար (Զար) գյուղում ճանապարհի կառուցման ժամանակ: North West Construction ընկերության էկքսկավատորը հայտնվել է ժայռից պոկված բեկորների տակ:
Միջադեպի հետևանքով էքսկավատորի մեքենավար Ջաբրայիլով Բահրուզ Իսրայիլ օղլուն տեղում մահացել է ստացած վնասվածքներից: