Հստակ թվեր չունենք, թե քանի արցախցի է ուզում վերադառնալ Արցախ, քանիսը տանիք չունի. Մետաքսյա Հակոբյան
Society«Չկան հստակ թվեր, թե օրինակ բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած ընտանիքներից քանիսին են ցանկանում վերադառնալ Արցախ: Ըստ նրա՝ լուծումները տրվել են տարերայնորեն»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ ազգային ժողովում ասաց Արցախի ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ Արցախից տեղահանված անձանց հարցով քննարկմանը
Ըստ պատգամավորի, կան մի շարք ակնհայտ խնդիրներ։ Բռնի տեղահանվածներն ունեն սոցիալ-տնտեսական խնդիրներ։
«Հենց սկզբից չկատարվեց այս ընտանիքների կարիքների գնահատում։ Ցանկացած ծրագիր անհատական է եղել, ընտանիքներին աջակցություն չի եղել։ Չեն գնահատվել կարիքները, օրինակ՝ սկսած Արցախ վերադառնալու իրենց ցանկությունից, որովհետև մենք ունենք հայրենակիցներ, որոնք չեն պատրաստվում վերադառնալ Արցախ, վերջացրած իրենց գլխին տանիք ունենալուց»։
«Մեկ տարի շարունակ «լուծումներ» տվել են տարերայնորեն։ Մեծ նշանակություն է տրվել խնամի-ծանոթ-բարեկամներին, երբեմն նաև անհատի բարձր ձայնին, ինչի հետևանքով հսկայական գումարներ են վատնվել, իսկ խնդիրները՝ կուտակվել»։
Հակոբյանը առաջարկում է կարիքները գնահատել, խնդիրները խմբավորել ըստ առաջնահերթության ու դրանց տալ լուծումներ։ Նույն խնդիրները առկա են նաև Արցախում, դրանց գումարվել են նաև Արցախից արտագաղթի խնդիրը։ Կարծում է՝ չպետք է բնակչությանը բաժանել երկու մասի ու նրանց պետք է դիտել մեկ սոցիալական խմբում՝ առաջնորդվելով սոցիալական արդարության սկզբունքով։
«Պատերազմից հետո բնակչությանը Արցախում պահելու միակ գրավականը սոցիալական արդարությունն է, որ հիմա չունենք։ Արցախում մեկ տարի շարունակ ոչ հասցեական ծրագրերը բերեցին հսկայական գումարների վատնմանն ու շորթմանը։ Սոցապնախարարությունը խոսում էր հսկայական սոցիալական ծրագրերի մասին, արդյունքում բոլորս տեսանք, որ փող բաժանելուց զատ այլ ծրագրեր չիրականացան։
Օրինակ՝ մեք բոլորս գիտենք, որ աշխարհազորին մասնակցած 200 հոգին այդպես էլ չստացան 200-հազարական դրամները և որևէ պարզաբանում չտրվեց։ Ով շուտ հասցրեց՝ ստացավ։ Այս իշխանությունները փող բաժանելուց զատ այլ տարբերակ չեն գտնում»,- եզրափակեց Հակոբյանը։