Պատվաստանյութերը կանխարգելում են մահացությունը նաև կորոնավիրուսի դելտա շտամից. Թորոսյան
SocietyՊատվաստանյութերը կանխարգելում են մահացությունը նաև կորոնավիրուսի դելտա շտամից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ վերջերս Շոտլանդիայում իրականացված հետազոտությունը, որին մասնակցել է 1.5 մլն մեծահասակ, պարզել է, որ կորոնավիրուսի դելտա շտամից մահերի կանխարգելման գործում «ԱստրաԶենեկա» և «Պֆայզեր» պատվաստանյութերը հավասարապես արդյունավետ են:
Ըստ Թորոսյանի՝ պատվաստանյութերի արդյունավետությունը դելտա շտամից մահացությունից պատվաստման 2 դոզան ստանալուց 14 օր հետո 90 % է «Պֆայզերի» դեպքում և 91 %՝ «ԱստրաԶենեկայի» դեպքում:
Արսեն Թորոսյանը նաև հրապարակել է հետազոտության մանրամասները, որին հնարավոր է ծանոթանալ այստեղ: