Հայտնաբերվել է 19 խախտում
SocietyՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հոկտեմբերի 29-ի վերահսկողական միջոցառումն անցկացվել է Երևանի Կենտրոն, Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում։ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտագության մասնագետները պարեկային ծառայողների հետ համատեղ դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Կենտրոնում, Արաբկիրում և Դավիթաշենում։
Ուսումնասիրվել է մայրաքաղաքի վերոնշյալ վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 95 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 19 խախտում, որոնք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։ 2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի ժամկետը լրացած լինելու հիմքով։
Տեսչական մարմնի ու պարեկային ոստիկանների կողմից մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի առաջիկա օրը։