Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
SocietyՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 4-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 30-ի ցերեկը առանձին շրջաններում, 31-ին, նոյեմբերի 3-4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: