Երևան-Գյումրի մարդատար գնացքը վրաերթի է ենթարկել գծերի վրա հայտնված կնոջը, վերջինս տեղում մահացել է
SocietyԱյսօր՝ հոկտեմբերի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ է ստացվել, որ Երևան-Գյումրի մարդատար գնացքի տակ քաղաքացի է ընկել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Երևան-Գյումրի մարդատար գնացքը ընթանալիս է եղել, երբ երկաթգծի վրա գտնվող կինը վրաերթի է ենթարկվել, ապա տեղում մահացել։ Նա մոտ 55-60 տարեկան էր։