Լավրովն ու Չավուշօղլուն պայմանավորվել են համակարգել ջանքերը 3+3 ձեւաչափը գործարկելու հարցում
International newsՌուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն Հռոմում G 20 գագաթաժողովի շրջանակում քննարկել են Հարավային Կովկասում 3+3 ձեւաչափով տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարները, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է Բալկաններում եւ Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված երկու երկրների ջանքերի համակարգմանը։ Քննարկվել է բոսնիական կարգավորմանը խթանելու համատեղ քայլերի հնարավորությունը, այդ թվում՝ բազմակողմ ձեւաչափերի կիրառմամբ։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի խթանման նպատակով 3+3 տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ։