«Ռոմա» - «Միլան»․ Բուքմեյքերների կանխատեսումը
SportԻտալիայի առաջնության 11-րդ տուրում «Ռոման» հոկտեմբերի 31-ին կընդունի «Միլանին»։ Բուքմեյքերները կանխատեսում են պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաջողությունը։ «Ռոմայի» հաղթանակի գործակիցը 2․30 է։
Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած «Միլանի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․10 գործակցով, ոչ ոքի արդյունքինը՝ 3․50։
«Ռոմա» - «Միլան» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։
«Միլանը» 28 միավորով երկրորդն է, «Ռոման» ունի 19 միավոր եւ չորրորդն է։
Իտալիայի անցած առաջնության առաջին շրջանում թիմերը Միլանում խաղացել են ոչ ոքի՝ 3։3։ Երկրորդ շրջանում «Ռոման» տանը պարտվել է 1։2 հաշվով։