Էրդողանը խոսել է «3+3» ձևաչափ ստեղծելու գաղափարի մասին
International news«Հարցը, որը մենք հատկապես քննարկում ենք, Հարավային Կովկասում մշտական խաղաղության վերականգնումն է»,-այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում G-20 գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում։
Էրդողանը նշել է, որ բանակցությունները շարունակվում են Հարավային Կովկասում «վեցյակի» պլատֆորմի ստեղծման շուրջ. «Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան և Հայաստան. եկեք համատեղ քայլ անենք, վերականգնենք խաղաղությունը տարածաշրջանում։ Այդ կապակցությամբ պարոն Իլհամ Ալիևն արդեն խաղաղություն է առաջարկել Հայաստանին։ Եթե այս բոլոր երկրները դրական լինեն, ապա այս հարթակը կստեղծվի, և տարածաշրջանը կդառնա խաղաղության հարթակ»:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ միայն այս դեպքում Հայաստանի հետ հարաբերությունները կզարգանան դրական ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավը հայտարարել էր, որ Իրանի արտգործնախարարի հետ քննարկել է Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ «3+3» ձևաչափ ստեղծելու գաղափարը։
Լավրովը նշել է, որ Իրանը դրական վերաբերմունք ունի այս նախաձեռնության նկատմամբ, ինչպես Թուրքիան և Ադրբեջանը:
Շարունակությունը՝ այստեղ