Yerevan, 20.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պետք է անհապաղ դադարեցվի հաշմանդամության կենսաթոշակների հաշվեհամարներից գումարների բռնագանձումը. ՄԻՊ

Blog

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող բողոքների քննարկումը ցույց է տալիս, որ շարունակվում են համակարգային բնույթ ունեցող խնդիրները։ Նման օրինակ է մարդկանց բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու պրակտիկան։ Խոսքը հատկապես վերաբերում է հաշմանդամության կենսաթոշակների վրա տարածվող բռնագանձումներին, որոնց հետևանքով էլ մարդիկ հայտնվում են քաշքշուկների մեջ ու կանգնում իրավունքների խախտումների առաջ։

Հարցն այն է, որ բռնագանձում տարածելուց հետո, երբ մարդիկ զանգահարում կամ այլ կերպ դիմում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ վերացնելու համար անօրինական բռնագանձումը, ծառայությունը բռնագանձումը վերացնելու փոխարեն դիմողից պահանջում է հիմնավորել, թե ինչու չէր կարելի բռնագանձում տարածել այդ գումարի վրա: Ավելին, պահանջում են նաև ներկայացնել այդ ամենը հիմնավորող ապացույցներ՝ ասենք, գրավոր դիմումով կամ բանկից տեղեկանք ներկայացնելով:

Մինչդեռ, ծառայությունն ինքը պետք է նախապես ձեռնարկած միջոցներով պարզեր, որ այն գումարը, որի վրա պատրաստվում է տարածել բռնագանձում, վճարված է քաղաքացուն՝ որպես բռնագանձման ոչ ենթակա հաշմանդամության կենսաթոշակ կամ, օրինակ, նպաստ: Անգամ եթե հարցը բանկի հետ է կապված, միևնույն է՝ պետությունը պետք է ներդրած մեխանիզմների հաշվին լուծի այդ հարցը:

Այլ կերպ ասած, պետության չհաշվարկված գործողությունների պատճառով թույլ տված թերությունները շտկելու բեռը հաշմանդամություն ունեցող անձի վրա թողնելն անթույլատրելի է: Պետությունն ինքը պետք է ահազանգ ստանալուն պես անհապաղ պարզի իրականությունը, այդ թվում՝ եթե սխալ բռնագանձում է տարածել և լուծի առաջացած խնդիրը:

Պաշտպանին հասցեագրված բողոքներից մեկով  2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձը հայտնել է, որ իր մեկ ամսվա կենսաթոշակից բռնագանձում է կատարվել։ Նա նշել է նաև, որ բնակվում է մարզում, վատառողջ, անընդհատ բուժում է ստանում հանրապետության տարբեր հաստատություններում, ունի դեղորայքի կարիք։ Նշվածի կապակցությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ բանկը սխալմամբ հաշմանդամության կենսաթոշակի գումարը փոխանցել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ որպես այլ եկամուտ: Քաղաքացին ստիպված է եղել գնալ մարզի այլ քաղաք և ներկայանալ բանկի մասնաճյուղ, քանի որ իրենց տարածքում առկա չէ տվյալ բանկի մասնաճյուղ: Նա տեղեկանք է վերցրել բանկից, ներկայացրել այդ տարածքի հարկադիր ծառայություն, այնտեղից էլ ասել են, որ սեղմ ժամկետներում հարցը չի լուծվի, և նա 1 ամսից նոր կարող է ստանալ այդ գումարը:

Մեկ այլ բողոք ներկայացրած անձ հայտնել է, որ հարուցված կատարողական վարույթի պարտապան է, ստանում է հաշմանդամության կենսաթոշակ: Ըստ դիմողի՝ իր հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամարից բռնագանձվել է գումար: Վերջինս հավելել է նաև, որ բարձրացված խնդրի կապակցությամբ դիմել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, սակայն խնդիրը չի կարգավորվել:

Բարձրացված խնդիրը քննարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ: Քննարկման արդյունքում հարկադիր կատարողը տեղեկացրել է, որ իրենց մոտ չի երևացել, որ նշված հաշվեհամարը հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամար է, այդ իսկ պատճառով գումարը բռնագանձվել է: Ըստ հարկադիր կատարողի՝ ինքը կապ է հաստատել բանկի հետ, որպեսզի նրանք գրություն ուղարկեն Ծառայությանը նշված հաշվեհամարը հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամար հանդիսանալու վերաբերյալ, և նշված հաշվեհամարը հաշմանդամության հաշվեհամարը հանդիսանալու վերաբերյալ համապատասխան հիմքեր ունենալու դեպքում բռնագանձված գումարը հետ կփոխանցի պարտապանի հաշվեհամարին:

Նշված խնդրի վերաբերյալ բանկի և հարկադիր կատարողի հետ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համագործակցության արդյունքում հարկադիր կատարողը համապատասխան գրությունը բանկից ստացել է և պատրաստակամություն է հայտնել խնդիրը կարգավորել:

Պաշտպանին հասցեագրված մեկ այլ բողոքով անձը տեղեկություն է ներկայացրել այն մասին, որ իր հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամարի վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք է դրել:

Նշվածի կապակցությամբ հարցը քննարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ, որը պատրաստակամություն է հայտնել խնդրի կարգավորման հարցում:

Դեռևս նախորդ տարի բարձրացված հարցի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունից պարզաբանվել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հարուցման պահին որևէ տեղեկատվություն չունի պարտապանի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների ծագման աղբյուրի վերաբերյալ, ուստի լինում են դեպքեր, երբ պարտավորության չափով արգելանքը կիրառվում է նաև պարտապանի աշխատավարձի կամ դրան հավասարեցված այլ եկամուտների վրա՝ այդ թվում կենսաթոշակի: Հետագայում, երբ Սոցիալական ապահովության ծառայություն հարցման արդյունքում կամ պարտապանի (կամ նրա ներկայացուցչի) կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացված համապատասխան տեղեկանքից, այդ թվում՝ գործատուից ստացված տեղեկանքից, պարզվում է, որ արգելադրված գումարները «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլխով նախատեսված դրամական միջոցներ են, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանքը կիրառում է նույն գլխով նախատեսված չափով և կարգով:

Փաստորեն, անձի հաշմանդամություն ունենալու կամ կենսաթոշակառու լինելը պարզելու գործողությունները ձեռնարկվում են ավելի ուշ, իսկ դրամական միջոցները բռնագանձվում առանց հանգամանքների ճշտման՝ օրենքի խախտմամբ:

Հարկ ենք համարում շեշտել, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողների հետ հաստատված է համագործակցություն և Պաշտպանի աշխատակազմի բարձրացրած հարցերն անհատական գործերով ընդհանուր առմամբ ստանում են արագ արձագանք։ Բայց խնդիրն այն է, որ անհատական դեպքերի քննարկումը չի լուծում համակարգային խնդիրները։

Ուստի, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն համապատասխան մեխանիզմներ ներդնելու համար, ինչը կերաշխավորի հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները և վերջ կդնի հաշմանդամության կենսաթոշակների հաշվեհամարներից գումարների բռնագանձման անընդունելի պրակտիկային»:

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia