Վրաստանի սահմանապահները ՀՀ երկու քաղաքացիների մոտ մաքսանենգ ոսկի են հայտնաբերել
SocietyՎրաստանի սահմանապահները ՀՀ երկու քաղաքացիների մետ մաքսանենգ ոսկի են հայտնաբերել։ Ինչպես տեղեկացնում է Sputnik Armenia-ն, այս մասին հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարությունից։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում մաքսային ծառայության աշխատակիցները ստուգելով ՀՀ երկու քաղաքացիների իրերը, նրանց մոտից հայտնաբերել են չհայտարարագրված զարդեղեն, մոտ 12 հազար դոլարի։
Քաղաքացիներից մեկը տուգանվել է 4,4 հազար դոլարով, իսկ մյուսի գործերը փոխանցվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայություն։