Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ նվազել են համապատասխանաբար 3.3 և 1.3 տոկոսով: Նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.1 և 4.1 տոկոսով, իսկ 2013թ. դեկտեմբերի համեմատ` 5.9 և 4 տոկոսով:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2014թ. նոյեմբերին շինանյութերի գներն աճել են 0.1, տեքստիլեղենինը՝ 0.2, դեղամիջոցներինը՝ 0.2, խոհանոցային սպասքինը՝ 0 .5, լվացող միջոցներինը՝ 0.6 տոկոսով:
Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է գորգեղենի՝ 1.7, այգեգործական ապրանքների՝ 1.7, ոսկերչական ապրանքների՝ 1.5 և գրենական պիտույքների 0.3 տոկոս գնանկում:
Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-1.3 տոկոսով, իսկ երկուսում գրանցվել է 0.2-0.1 տոկոս գնանկում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1.3 տոկոսով: