ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
SocietyՌուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ավելի քան 50 ուխտավորի են Ստեփանակերտից ուղեկցել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում գտնվող Ամարաս վանական համալիր՝ մասնակցելու կիրակնօրյա պատարագին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ավելի քան 50 ուխտավոր է ժամանել պատարագի Ամարաս վանական համալիրում: Նրանց անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները: Սրբավայրը գտնվում է կողմերի սահմանազատման գծի մոտակայքում, այդ իսկ պատճառով անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է խաղաղապահ զորակազմի զինծառայողների ներկայությունը: Բացի այդ, պատմական և մշակութային արժեքների պահպանման համար ռուս խաղաղապահները հերթապահություն են իրականացնում վանական համալիրի հարակից տարծքում»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Սերգեյ Կալինինը:
Շարունակությունը՝ այստեղ