Երկու պայթյուն է տեղի ունեցել Քաբուլի կենտրոնում՝ հիվանդանոցի շենքի մոտ
International newsՆոյեմբերի 2-ին երկրորդ հուժկու պայթյունն է տեղի ունեցել Քաբուլի կենտրոնական մասում՝ Մուհամադ Դաուդ Խանի անվան հիվանդանոցի շենքի մոտ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է տեղական Tolo News հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության՝ այս պահին Վազիր Աքբար Խան թաղամասում, որտեղ նաև գտնվում են օտարեկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ, փոխհրաձգություն է ընթանում հարձակվողների և երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջև:
Ինչպես հեուստաալիքին հայտնել է արմատականների կողմից նշանակված՝ տեղեկատվության և մշակույթի երկրորդ փոխնախարար Բիլալ Քարիմին, առաջին պայթյունը որոտացել է բուժհիմնարկի շենքի մուտքի մոտ, երկրորդը՝ դրա մերձակայքում:
Մուհամադ Դաուդ Խանի անվան հիվանդանոցը նախատեսված է 400 մահճակալ-տեղի համար և պատկանում է Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը:
Պատահարի հետեւանքով զոհերի և վիրավորների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: