Հայրը վաճառել է 9-ամյա աղջկան՝ կնության տալով 55-ամյա տղամարդու (տեսանյութ)
International news«Թալիբանի» իշխանության տակ հայտնված Աֆղանստանում տնտեսական ճգնաժամն օր-օրի խորանում է: Այս մասին գրում է CNN-ը՝ ներկայացնելով ծայրահեղ ծանր իրավիճակում հայտնված աֆղանցիների առօրյան:
Ինչպես ներկայացվում է հեռուստաալիքի ռեպորտաժում, ընտանիքներից մեկը վերջերս ստիպված է եղել վաճառել իր 9-ամյա աղջկան՝ կնության տալով 55-ամյա տղամադրու:
Տեղահանված աֆղանցիներից շատերն ամենօրյա պայքար են մղում աղքատության դեմ՝ կերակրելու իրենց ընտանիքները: Նրանցից ոմանք իրենց հազիվ դեռահասության տարիքում գտնվող աղջիկներին գումարի կամ պարենային մթերքների դիմաց կնության են տալիս առավել ապահովված ընտանիքներում:
CNN-ի հետ զրույցում 9-ամյա Պարվանայի հայրը՝ Աբդուլ Մալիկը, որը տեղահանվելուց հետո կորցրել է եկամտի մշտական աղբյուրը, հայտնել է, որ արդեն վաճառել է իր 12-ամյա դստերը մի քանի ամիս առաջ: Իսկ այսօր հարկադրված է նույնն անել 9-ամյա աղջկա հետ:
Ավելին՝ այստեղ