Թուրքիայում Էրդողանի մահվան մասին լուրեր են տարածվել
International newsԹուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը իրավական գործընթաց է սկսել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մահվան վերաբերյալ Թվիթերում լուրեր տարածող օգտատերերի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Կիբերանվտանգության հարցերով վարչությունը նման բովանդակությամբ 30 թվիթի հետքերով է գնացել և հայտնաբերել դրանց հեղինակներին: Ոստիկանության հաղորդմամբ, #ölmüş (մահացել է) հեշթեգի միջոցով օգտատերերը ապատեղեկատվություն են տարածել՝ փորձելով մանիպուլացնել հանրությանը:
AP-ն նշում է, որ նմանատիպ գրառումները տարածվել են համացանցում՝ 67-ամյա Էրդողանի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերի ֆոնին։ Այսպիսով, հուլիսին ժողովրդին ուղղված տոնական ուղերձի ժամանակ քաղաքացիները նկատել են նրա վատառողջությունը, և քաղաքական գործչի ելույթն անհասկանալի է հնչել։ 2012 թվականին Թուրքիայի նախագահը ստամոքսի խոշոր վիրահատություն էր տարել։