ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին, առողջությանը հասցված վնասի հատուցմանը կուղղվի 34.7 մլրդ դրամ
Society«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման նպատակով 2022-ին կուղղվի 34.7 մլրդ դրամ»: Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ աշխատանքի եւ սոցիալական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով նախարարությանը հատկացվելիք բյուջեին:
«Ներկայացվել է 579.9 մլրդ դրամի հայտ, որը 2021-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 76.7 մլրդ դրամով: Սակայն սրանից 36.2 մլրդը՝ կուտակային հատկացումների մասնակցի կենսաթոշակային հաշվին, իսկ 34.7 մլրդը՝ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն է»,-ասաց Մկրտչյանը:
Նա ներկայացրեց պարգևավճարների և պատվովճարների ծրագրի վերջնական արդյունքը՝ առանձին կատեգորիայի քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը:
Շարունակությունը՝ այստեղ