Էրդողանի գնալու ժամանակը եկել է. Դավութօղլու
International newsԹուրքիայի նախկին վարչապետ, Էրդողանի նախկին կուսակից Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի վիճակագրական վարչության կողմից տվյալների ներկայացնելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ։
Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն փոքրիկ տեսահոլովակով հանդես է եկել Թուրքիայի վիճակագրական վարչության բերած տվյալներին՝ շեշտելով, որ ներկայացրած 20 տոկոս ինֆլյացիան իրականության հետ կապ չունի, քանի որ բոլոր ապրանքները առնվազն 30-70 թանկացել են։ «Եթե իրական ինֆլյացիան այդ թվից ավելին է, ուրեմն իշխանության գնալու ժամանակը եկել է»,–ասել է Դավութօղլուն։
Հետաքրքիր է, որ Դավութօղլուի կողքին ելույթի ժամանակ եղել է ավազե ժամացույց, որի ներսում ավազը արագ դատարկվել է։