Տղամարդն ապահարզանի դիմում է ներկայացրել կնոջն առանց դիմահարդարման տեսնելուց հետո
International newsԵգիպտոսի բնակիչը որոշել է ամուսնալուծվել կնոջից, որի հետ նոր է ամուսնացել: Ինչպես հաղորդում է Oddity Central-ը, տղամարդը պնդում է, որ չի կարողանում հարմարվել կնոջ բնական տեսքին նրան առանց դիմահարդարման տեսնելուց հետո:
Ամուսինն ապահարզանի դիմում է ներկայացրել ամուսնությունից մեկ ամիս անց: Նշվում է, որ զույգը ծանոթացել է Facebook-ի միջոցով, որտեղ կինը մշտապես գրավիչ լուսանկարներ էր հրապարակում: Այնուհետև նրանք մի քանի անգամ հանդիպել են, սակայն տղամարդը, որի անունը չի նշվում, կնոջը դարձյալ գեղեցիկ էր տեսնում և որոշել է ամուսնանալ նրա հետ:
Խնդիրներն ի հայտ են եկել ամուսնական գիշերվա հաջորդ օրը, երբ ամուսինն առաջին անգամ կնոջը տեսել է առանց շպարի:
«Ես ցնցված էի… նա ընդհանրապես նման չէր այն անձնավորությանը, որին ես հանդիպել էի մի քանի անգամ ամուսնությունից առաջ: Նա ինձ խաբել է, բայց ամուսնությունից հետո ես տեսա նրա դեմքն առանց դիմահարդարման, նա տգեղ տեսք ունի»,- ասել է հիասթափված տղամարդը դատարանում:
Տղամարդը հավելել է, որ փորձել է սովորել կնոջ նոր տեսքին, սակայն մեկ ամիս անց այդպես էլ չի կարողացել: