ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Դադարեցվել են բեռնափոխադրումները Հայաստան, երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել կրթության նախարարության շենքի մոտ. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Պատերազմների և ռազմական հակամարտությունների ժամանակ արտաքին միջավայրի շահագործման կանխարգելման համաշխարհային օր, Մարդու կողմից սպանված կենդանիների հիշատակի համաշխարհային օր, Դոմինիկյան Հանրապետություն, Տաջիկստան և Թաթարստան՝ Սահմանադրության օր, Ուկրաինա՝ Կիևի ազատագրման օր, Ֆինլանդիա՝ Շվեդական մշակույթի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1807 – ծնվել է Անիի հայերից սերած լեհ բանաստեղծ Կարոլ Անտոնևիչը:
1866 – ծնվել է բանաստեղծ, դրամատուրգ Վահան Միրաքյանը:
1911 – ծնվել է օպերային և կամերային բարիտոն երգիչ Պավել Լիսիցյանը:
1920- հայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ:
1921– Հայաստանի և Վրաստանի միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի, Ախալքալաքն ու համանուն գավառը անցել են Վրաստանին:
1944 – ծնվել է հեռուստահաղորդավար Ստեփան Քիրեմիջյանը:
1945 – ծնվել է գրող և դիվանագետ Սևդա Սևանը (Ֆրանսուհի Բահչեջյան):
1961- վախճանվել է մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանը:
1962 – վախճանվել է իրավաբան, հասարակական, քաղաքական գործիչ Գրիգոր Չուբարյանը:
2006-Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը, որը Հայաստանի անկախության առաջին տարիներին վերանվանվել էր «Այրարատ» և գործում էր որպես տոնավաճառ, կրկին վերանվանվել է հին անվամբ և սկսել է գործել որպես առևտրամշակութային կենտրոն:
2007- Շրի Լանկայի Գերագույն դատարանը արգելել է Շրի Լանկայից փիղ ուղարկել Հայաստանի կենդանաբանական այգուն:
2012-Փոթի նավահանգստի աշխատակիցների գործադուլի արդյունքում դադարեցվել են բեռնափոխադրումները Հայաստան:
2018-«Արժեքների հեղափոխության» փորձից հինգ տարի անց Շանթ Հարությունյանը համաներմամբ ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։
2019-ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է իրականացրել կրթության նախարարության շենքի մոտ: Մասնակիցները պահանջել են նախարարի հրաժարականը. պատճառը նախարարության մի շարք որոշումներն են, մասնավորապես այն, որ բուհական ծրագրերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձել են ոչ պարտադիր:
2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ կատաղի մարտեր են ընթացել Շուշիում և մերձակայքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, հայկական կողմին հաջողվել է չեզոքացնել քաղաք ներխուժած ադրբեջանական դիվերսիոն խմբերին։
ԱՇԽԱՐՀ
1772 – Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Հոնիական ծովի Պատրիակոս նեղուցում տեղի է ունեցել ծովամարտ օսմանյան Թուրքիայի և Ռուսական Կայսրության միջև:
1814 - ծնվել է բելգիացի երաժշտական գործիքների ստեղծող Ադոլֆ Սաքսը, որը հորինել է սաքսաֆոնը:
1825 – ծնվել է իտալացի քրեաբան և ֆիզիկոս Չեզարե Լոմբրոզոն:
1860 - Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ է ընտրվել հանրապետական Աբրահամ Լինքոլնը:
1851 - ծնվել է ամերիկացի լրագրող Չարլզ Հենրի Դոուն, որը հանդիսանում է Dow Jones & Co ընկերության համահիմնադիր և Արդյունաբերական պալատի Դոու-Ջոնս ինդեքսի հեղինակ:
1858 - ծնվել է ֆրանսիացի նկարիչ-կարիկատուրիստ Կարան դը Աշը (իսկական անունը՝ Էմմանուել Պուարե):
1861– ծնվել է կանադացի սպորտի մարզիչ, բասկետբոլ խաղի հեղինակ Ջեյմս Նեյսմիթը:
1869– տեղի է ունեցել «ամերիկյան ֆուտբոլ» խաղի առաջին հանդիպումը:
1887 - հիմնադրվել է շոթլանդական «Սելտիկ» ֆուտբոլային ակումբը:
1893– վախճանվել է ռուս մեծ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական քննադատ Պյոտր Չայկովսկին:
1913 - Հարավային Աֆրիկայում հանքափորների երթը գլխավորելու ժամանակ ձերբակալվել է Մահաթմա Գանդին:
1943- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը գեներալ Նիկոլայ Վատուտինի գլխավորությամբ վերագրավել են Կիևը:
1987– ծնվել է սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչը:
1995 - լույս է տեսել «Queen» խմբի վերջին ալբոմը Ֆրեդդի Մերկուրիի մասնակցությամբ:
2004 - Ֆրանսիան և Կոտ դը Իվուարը փոխադարձ ավիահարվածներ են իրականացրել:
2012 - Բարաք Օբաման երկրորդ անգամ ընտրվել է Միացյալ Նահանգների նախագահ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում