Իրանական ներկայացումները՝ Շեքսպիրյան փառատոնի շրջանակում
CultureԵրևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում հանդիսատեսը կարող է նաեւ իրանական ներկայացումներ տեսնել։
Բիդաար անկախ արվեստի խումբը Ուսանողական թատրոնի բեմում նոյեմբերի 16-ին կներկայացնի
«Անքնությունը»։ Ռեժիսորը Հաբիբ Նարիմանին է։ «Անքնություն» -ը Ուիլյամ Շեքսպիրի Մակբեթի սփին-օֆն է: Հայտնի դասականի կատարյալ համադրությունը ժամանակակից միջավայրում ներկայացնում է բոլորովին նոր պատկերացում Ուիլյամ Շեքսպիրի ողբերգության կենտրոնական հերոսուհու մասին: Նա ստանում է նամակ ամուսնուց, որը պատմում է նրան կախարդների հետ հանդիպման և նրա թագավոր դառնալու և մարգարեության մասին:
Հաջորդ իրանական ներկայացումը
«Gray Room» թատերական խմբինն է։ Ուսանողական թատրոնի բեմում նոյեմբերի 17-ին կլինի «Օֆելոմանիան»։ Ռեժիսորներ՝ Մոհամադ Քազեմ Դամղանի և Մելիքա Միրզաի։
Ներկայացման կերպարները կարծում են, որ եթե այդ օրը արյուն չթափվի, ապա բոլոր մարդիկ կկուրանան: Կլավդիոսը սպանել է Համլետի հորը, որպեսզի չկուրանա, բայց նա դեռ ծարավ է արյան: Այսպիսով, նա որոշում է սպանել Համլետին, սակայն Գերտրուդը կանգնեցնում է նրան և ներգրավում զվարճալի խաղերի մեջ: Ժամանակը անցնում է, և վերջապես, բոլոր կերպարները կուրանում են:
Հիշեցնենք, որ Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը կկայանա նոյեմբերի 15-ից 20-ը: Այս տարի փառատոնը կհյուրընկալի 7 երկրից ժամանած ավելի քան 100 մասնակցի և հյուրի՝ նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոնների տնօրենների՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իրանից, Թաթարստանից, Ուկրաինայից, ՌԴ-ից։