Վրաստանում կորոնավիրուսով վարակված 7338 հղիից մահացել են 17-ը․ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոն
International newsՎրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի զեկույցի համաձայն՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված հղիների ընդհանուր թիվը կազմել է 7338։
Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Հղիների շրջանում կորոնավիրուսի հետևանքով արձանագրվել է մահացության 17 դեպք, նրանցից ոչ մեկը պատվաստված չի եղել։ 2020 թվականին կորոնավիրուսով վարակված մեկ հղի է մահացել, իսկ 2021 թվականին՝ 16։
Ինչ վերաբերվում է հղիների շրջանում վարակման դեպքերին, 2020 թվականին գրանցվել է 3304, իսկ 2021-ին՝ 4034 դեպք։
Զեկույցի համաձայն՝ հղիների շրջանում Covid-19-ով վարակման դեպքերը գրանցվել են հիմնականում 35-39 տարիքի կանանց շրջանում, իսկ ըստ մարզերի վարակի ցուցանիշը բարձր է Քվեմո Քարթլիում, Շիդա Քարթլիում և Սամցխե-Ջավախեթիում։