Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Եթե կա նոր պատերազմի սպառնալիք, ինչո՞ւ ՀՀ իշխանությունը չի դիմում ՄԱԿ-ին

Interview

«Ինձ համար անհասկանալի է ՀՀ իշխանությունների նման զիջողականությունը եւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի համար շահեկան տարբերակներին անընդհատ համաձայնելը: Եթե կա նոր պատերազմի սպառնալիք՝ թող բարձրաձայնեն այդ մասին, թող դիմեն ՄԱԿ-ին, թող ասեն, որ մեզ պատերազմի սպառնալիքի ներքո սահմանազատման գործընթաց է պարտադրվում»,- «Առավոտի» զրուցակիցն է «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը:

– Ռուսական լրատվամիջոցների արտահոսքերի համաձայն, նոյեմբերի 9-ին նախատեսված եռակողմ՝ Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ հերթական գաղտնի փաստաթուղթն է նախապատրաստվում ստորագրման: Թեեւ հայաստանյան պաշտոնյաները հերքեցին, սակայն, նկատի ունենալով՝ գործող իշխանության հայտարարությունների եւ գործողությունների տարբերությունները, ի՞նչ մտահոգություններ պետք է ունենալ, ինչի՞ց պետք է զգուշանալ:

– Դեռ պարզ չէ, արդյո՞ք այդ օրերին որեւէ հանդիպում տեղի կունենա, թե ոչ, սակայն, իհարկե, ռիսկերը մեծ են: Այդ ռիսկերից է, օրինակ, սահմանազատման գործընթացում սխալ հիմքեր, որոշակի շրջանակներ դնելը եւ դրանք ղեկավարի մակարդակով ամրագրելը: Նման ամրագրումից հետո այդ շրջանակներից դուրս գալ անհնար կլինի:

– Ի դեպ, ՌԴ նախագահը վերջերս հստակ հայտարարեց, որ սահմանազատման եւ սահմանագծման հարցերում Հայաստանն ու Ադրբեջանն առանց ՌԴ-ի, չեն կարող առաջ գնալ: ՀՀ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց. «Համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի նշած քարտեզները, եթե ոչ 100, ապա 99 տոկոսով համընկնում են Հայաստանի Հանրապետության վարչական բաժանման մասին օրենքում նկարագրված Հայաստանի Հանրապետության սահմանների հետ»։ Միաժամանակ, իշխանական մեծամասնությունը տապալեց ընդդիմադիրների՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին հայտարարությունը: Տպավորություն է, որ որոշակի պայմանավորվածություններ արդեն կան եւ ՀՀ իշխանությունը չի էլ ցանկանում, գոնե ընդդիմության դիմադրության գործոնն օգտագործելով՝ որոշակի պարտադրանքներից ձերբազատվել: Սակայն, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կարծես հաստատեց, որ Բաքվի ներխուժումները ՀՀ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր Ռուսաստանի առաջնորդությամբ է եղել:

 – Հենց ռիսկերից գլխավորն էլ այն է, որ սահմանազատման/սահմանագծման գործընթացը նախատեսվում է իրականացնել Ռուսաստանի միջնորդությամբ, ինչը իր հիմքում իրավական գործընթացը տեղափոխում է բացառապես աշխարհաքաղաքական դաշտ եւ Ռուսաստանը եւս մեկ լծակ է ստանում երկու երկրների վրա էլ ամբողջ այդ գործընթացի ընթացքում, որը կարող է տասնամյակներ տեւել: Մինչդեռ, եթե այդ գործընթացը ընթանար ԵԱՀԿ շրջանակներում, կամ գոնե ԵԱՀԿ փորձագետների ներգրավմամբ, ապա այն հնարավոր կլիներ տանել միջազգային իրավունքի շրջանակներում, ինչը, ինչպես միշտ, կհամապատասխաներ Հայաստանի ազգային շահերին: Տեսեք, դուք մեջբերեցիք վարչապետի խոսքը այն մասին, որ նա վստահ է, որ Պուտինի նշած քարտեզները համընկնում են Հայաստանի Հանրապետության վարչական բաժանման մասին 2010թ.-ին ընդունված օրենքում նկարագրված սահմանների հետ: Մյուս կողմից, եթե հիմք ընդունվեն Պուտինի կողմից մատնանշվող 20-ականների քարտեզները, ապա անգամ եթե դրանք 23-ից հետոյի քարտեզներն են, որոնցով Արցախն ու Նախիջեւանը արդեն ապօրինաբար անջատվել էին Հայաստանից եւ փոխանցվել Ադրբեջանին, ապա անգամ դրանք կարող են ավելի շահեկան սահմաններ ապահովել Հայաստանի համար, քան 2010թ.-ին ընդունված ՀՀ օրենքում նկարագրված սահմանները: Ուրեմն ի՞նչ կարիք կա նման հայտարարություն անել: Արդյո՞ք մեր խնդիրը բացառապես այն հատվածների վերադարձնելն է, որոնք այս տարվա մայիսի 12-ին օկուպացրեցին ադրբեջանցիները: Ինչո՞ւ ենք մենք զիջում մեր օրինական իրավունքները, որոնք պաշտպանված են միջազգային իրավունքով: Մեզ ընդամենը մնում է այնպիսի ձեւաչափ նախանշել սահմանազատման-սահմանագծման համար, որը կերաշխավորի միջազգային իրավունքի նորմերի գործողությունը այս հարցում, այդ թվում՝ տեղի հայ բնակիչների իրավունքները, պետության անվտանգության հետ կապված առաջնահերթությունները: Մինչդեռ, եթե մենք հղում ենք անում 2010թ. մեր ընդունած ներքին օրենքի վրա, վաղը բանակցությունների ընթացքում Ալիեւը կհակադարձի Փաշինյանին իր իսկ խոսքերով, որ մեզ այդ օրենքում ամրագրված սահմանները բավարարում են, արդյունքում մենք անվերադարձ կկորցնենք ե՛ւ Ալ լճերը ե՛ւ Արծվաշենի շրջակա լայնածավալ տարածքները, ե՛ւ Շուռնուխին հարող, ե՛ւ Գորիս-Կապանի մեջ մխրճվող տարածքները, ե՛ւ Կապանին մոտեցած տարածքները, իսկ այսպես կոչված՝ անկլավների դիմաց մենք, լավագույն դեպքում, ստիպված կլինենք զիջել Արծվաշենը: Ինձ համար անհասկանալի է ՀՀ իշխանությունների նման զիջողականությունը եւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի համար շահեկան տարբերակներին անընդհատ համաձայնելը: Եթե կա նոր պատերազմի սպառնալիք՝ թող բարձրաձայնեն այդ մասին, թող դիմեն ՄԱԿ-ին, թող ասեն, որ մեզ պատերազմի սպառնալիքի ներքո սահմանազատման գործընթաց է պարտադրվում: Թող միջազգային տարբեր ատյաններում պահանջեն Սյունիքի սահմանների մոտից ադրբեջանական զորքերի կուտակումները ետ քաշել: Թող ավելի նախաձեռնող լինեն եւ դիվերսիֆիկացնեն արտաքին փոխազդեցությունները, այլ ոչ թե մնան բացառապես Ռուսաստանի պարտադրանքների տիրույթում:

– Կրկին քննարկվում է հարավային Կովկասում հարցերի լուծման «3+3» ձեւաչափը, որը շատ վերլուծաբանների պնդմամբ, Հայաստանի շահերի հետ առնչություններ չունի: Ի դեպ, օրերս Թուրքիայի նախագահն էլ հայտարարել էր, որ իբրեւ Ալիեւ-Փաշինյան զրույց է տեղի ունեցել, որի ընթացքում առաջ է բերվել 6-ի հարթակի օրակարգը:

– «3+3» ձեւաչափի միակ նպատակն է Հայաստանին եւ Վրաստանին կտրել Արեւմուտքի հնարավոր քաղաքական եւ տնտեսական աջակցությունից, նրանց վերցնել լիակատար ռուս-թուրքական վերահսկողության տակ: Իրանի մասնակցությունը այդ ձեւաչափին շատ բան չի փոխում, քանի որ հիմնական դերակատարները այդտեղ լինելու են Ռուսաստանն ու Թուրքիան: Ու հենց որ Արեւմուտքի «ոտքը կկտրվի» տարածաշրջանից՝ արդեն ռուսներն ու թուրքերը կպայմանավորվեն եւ ինչ կուզեն կանեն Հայաստանի հետ: Պարզ չէ՞, որ Կրեմլը աճուրդի է հանելու Հայաստանի շահերը, տարածքերը: Հայաստանը եւ Վրաստանը պետք է իրար հետ գործակցեն այս վտանգավոր ձեւաչափը մերժելու հարցում: Մերժումն էլ կարող է մեր կողմից շատ դիվանագիտորեն եւ մեղմ լինել: Օրինակ, այնպիսի պայմաններ առաջ քաշվեն մեր կողմից, որոնք Թուրքիայի եւ Ադրբեջանի համար ակնհայտորեն անընդունելի լինեն:

– Ուշագրավ է, որ հայաստանյան քաղաքական եւ հասարակական դաշտում ՌԴ-ի գերակայության մասով կարծես կոնսենսուս է առաջացել: Համենայնդեպս, շատ գործիչներ եւ ուժեր, որոնք նախկինում կատաղի ընդդիմանում էին ռուսական ցանկացած գործողության դեմ Հայաստանում, այժմ լուռ համաձայն են ՌԴ-ի գործողությունների հետ: Համենայնդեպս, ընդվզում չկա:

– Չգիտեմ, թե ում մասին եք խոսում: Բարեբախտաբար ընդվզում կա՝ թե փորձագիտական եւ թե քաղաքական շրջանակների կողմից: Մասնավորապես ԱԺԲ-ի բողոքի ցույցերը, կարծում եմ, այդ ընդվզման սկիզբն են: Կոչ եմ անում ժողովրդավարական այլ ուժերի եւս ակտիվացնել իրենց գործողությունները եւ միասին, թե իրարից անջատ, իրենց ձայնը բարձրացնել Հայաստանի ապագան վտանգող գործընթացների դեմ: Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ



 

Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift