Մեքենայի մեջ բնակվող քաղաքացին ՀՀ ՄԻՊ-ի աջակցությամբ տեղափոխվել է կացարան
SocietyՔաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կացարանում բնակվելուն աջակցելու հարցով։ Դիմողը տեղեկացրել է, որ բնակվում է ավտոմեքենայի մեջ, չունի կացարան:
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նշվածի կապակցությամբ կապ է հաստատվել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ, ներկայացվել է խնդիրը: Տնօրենը պատրաստակամություն է հայտնել խնդիրը կարգավորել: Համագործակցության արդյունքում քաղաքացին տեղափոխվել է նշված բարեգործական հիմնադրամի կացարան։