Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Կապիտուլյացիայից հետևություններ չանելն ավելի վտանգավոր է, նման իրավիճակների կրկնությունը՝ գլխներիս կախված»․ «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր լրանում է 2020 թ. նոյեմբերի 9-ին եռակողմ ստորագրված հայտարարության մեկ տարին: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ զրույցում անդրադարձել ենք կապիտուլ յացիայից մեկ տարի անց առկա իրավիճակին՝ դիտարկելով նաև ներքին խնդիրներն ու արտաքին մարտահրավերները: Քաղաքագետը մատնանշել է հատկապես իրավիճակից հետևություններ չանելու խնդրի մասին:

«Եթե պատմական տեսանկյունից ենք դիտարկում, ապա կապիտուլ յացիայի ենթարկվելը այդքան վտանգավոր չէ, որքան կապիտուլ յացիայից հետևություններ չանելը: Հիշենք, թե մինչև 44-օրյա պատերազմը երկրի ներսում ի՞նչ մթնոլորտ էր տիրում, որո՞նք էին իշխանությունների հիմնական թիրախները: Այսինքն, իշխանությունն իր համար որպես թիրախ դիտարկում էր ոչ թե թուրք- ադրբեջանական տանդեմին, այլ ներհայաստանյան քաղաքական ուժերին:

Հաշվի առնելով նաև պետական ծախսերը՝ այսօր խնդիրները ոչ միայն չեն կարգավորվել, այլ էլ ավելի են խորանում: Հիմա ևս ունենք քաղբանտարկյալներ, ռազմական ծախսերի ծավալը 2022 թ. բյուջեով 2021 թ. համեմատ ավելի նվազ է լինելու և այսպես շարունակ: Տեսնում ենք նաև, որ ԱԱԾ-ի, ոստիկանական ապարատն ու ծախսերն ավելանում են: Այսինքն, տեսնում ենք, որ ներկայիս իշխանության համար կրկին թիրախը երկրի ներսում է: Եթե այս տրամաբանությունը շարունակվում է, նշանակում է՝ ոչ մի հետևություն չենք արել ո՛չ որպես ազգ, ո՛չ որպես պետություն: Սա իր հերթին նշանակում է, որ նմանատիպ իրավիճակների կրկնությունը կախված է մեր գլխավերևում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով նման պայմաններում ապաշրջափակման, ինչպես նաև սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշումներին, զուգահեռ դիտարկելով այդ հարցերում թշնամու կեցվածքը՝ նա շեշտեց. «Ընդհանուր առմամբ, կողմերի միջև կա լուրջ հակասություն, որը կար և՛ պատերազմից առաջ, և՛ պատերազմից հետո: Ի՞նչ է Ադրբեջանը հասկանում Ղարաբաղյան խնդրի կարգավորման տակ, ի՞նչ է հասկանում Հայաստանը: Ի՞նչ է Հայաստանը հասկանում՝ ասելով ապաշրջափակում, ի՞նչ՝ Ադրբեջանը: Քանի որ այստեղ կա մոտեցումների շատ մեծ տարընթերցում, դրա համար էլ Ադրբեջանը հայտարարում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է: Իսկ մենք ասում ենք՝ հակամարտությունը լուծված չէ, Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում պետք է շարունակենք բանակցային գործընթացը: Այսինքն, այս հռետորաբանությամբ մոտեցումների տարբերությունը տրամաբանական է:

Ուղղակի, ցավոք, քանի որ հայկական կողմը պարտվել է պատերազմում, Ադրբեջանի հռետորաբանությունն ավելի կոշտ է, և այդ երկիրն ավելի ծավալապաշտական հայտարարություններով է հանդես գալիս: Մինչդեռ, եթե այստեղ ձեռք մեկնած փորձում ես խաղաղություն մուրալ՝ ստանում ես և՛ պարտություն, և՛ խայտառակություն: Սա է խնդիրը: Այս համատեքստում ևս շեշտեմ, որ մենք կապիտուլյացիայից ոչ մի հետևություն չենք արել: Ու այս իմաստով մենք ավելի ենք մոտեցնում նոր կապիտուլ յացիան, նոր պատերազմն ու խայտառակությունը: Այսպես ասեմ՝ արդեն կարճ ժամանակի հարց է, թե հայկական պետականությունն այս տարածաշրջանում նրկայիս ֆորմատով շարունակելո՞ւ է գոյություն ունենալ, թե՞ ոչ: Մեր հարևանները ոչ թե Շվեյցարիան ու Լյուքսեմբուրգը, այլ Ադրբեջանն ու Թուրքիան են, որոնց համար հայկական պետականության գոյությունն անընդունելի է: Առավել ևս՝ հիմա, երբ իրենց համար հայկական հարցը, այսպես ասած, ընդհանրապես փակելու և առաջ անցնելու հարմար հնարավորություն է ստեղծվել»:

Ինչ վերաբերում է սպասվելիք եռակողմ «օնլայն» հանդիպմանն ու հնարավոր այլ գործընթացների վերաբերյալ հայաստանյան քաղաքական ու հասարակական դաշտում առկա մտահոգություններին, Բ. Մաթևոսյանը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Մեզ մոտ հիմա վստահության դասական ճգնաժամ է: Հասարակության մեջ, քաղաքական դաշտում օբյեկտիվ անվստահություն կա իշխանությունների ասածների ու արարքների նկատմամբ: Այսինքն, եթե անգամ պատկերացնենք, որ իշխանություններն իրապես մտահոգված են Հայաստանի, Արցախի շահերով ու փորձելու են ամեն ինչ անել, որ Արցախը չթողնեն Ադրբեջանի քմահաճույքին, միևնույնն է, ոչինչ չի փոխվի:Քանի որ 44-օրյա սուտ տեսանք, նաև ականատես եղանք բանակցային գործընթացի ոչնչացմանը, քաղաքական դաշտում անվստահություն կա: Երբ անվստահություն կա, դու էլ իրապես մտահոգված ես երկրի առջև ծառացած խնդիրներով, տրամաբանական է, որ ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկել:

Դրա համար տրամաբանական է, որ ընդդիմությունը հանրահավաքներ է նախաձեռնել, ԱԺ-ում տարբեր քննիչ հանձնաժողովներ է փորձում ստեղծել: Մեր պետությունը լեգիտիմության խնդիր ունի: Եթե առաջ մեր պետությանը լեգիտիմություն էր տալիս բանակը և Արցախյան պատերազմում ունեցած հաղթանակը, հիմա ընդհանրապես անհասկանալի է, թե այս տարածաշրջանում ինչի համար ենք, ինչ առաքելություն ենք իրականացնում: Եթե պետք է թուրք-ադրբեջանական էներգետիկ, տրանսպորտային, կոմունիկացիոն խաչմերուկում սպասարկող անձնակազմ լինենք, այլ հարց է, բայց որևէ առաքելության դեպքում տրամաբանական է, որ ներկայիս իշխանությունների գործողությունները հակազդեցություն են առաջացնելու: Հենց այս տեսանկյունից շատ կարևոր էր 17 ուժերի շարժման շրջանակներում լուծել ներկայիս խնդիրները: Դժվար է, իհարկե, պատկերացնել, որ իշխանության գալու դեպքում ամբողջովին կզրոյացվեին պատերազմի հետևանքները, կվերադարձվեին Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանները: Բայց, ամեն դեպքում, առնվազն հանրային վստահությունը, հանրային համերաշխությունը կվերականգնվեր»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ տեսլական ունենալու պարագայում էլ պետական համակարգը կսկսեր ավելի ակտիվ աշխատել:

«Բայց քանի որ այս ամենը հիմա չկա, և, առհասարակ, ատելության ու դժգոհության, միմյանց նկատմամբ ցեխ շպրտելու մթնոլորտ է, իշխանությունները կարողանում են շատ լավ մանիպուլացնել: Օրինակ՝ ասում են՝ «այս ընդդիմությունը պայքարում է ոչ թե պետության շահի, այլ աթոռներ զբաղեցնելու համար»: Ընդդիմությունն էլ իր աջակիցներն ունի: Եթե անգամ այդ մարդիկ նոր փաստաթուղթ տեսնեն ու ֆորմալ առումով այնտեղ ոչ մի սարսափելի բան չլինի, միևնույնն է, քանի որ այն ստորագրում է Փաշինյանը, արդեն իսկ շատ լուրջ անվստահություն է առաջանում մարդկանց մոտ: Ընդհանուր առմամբ, լեգիտիմության դասական ճգնաժամի մեջ ենք, դրա համար էլ այսպիսի աննորմալ քաղաքական իրավիճակ է ստեղծվել»,-հավելեց նա:

Անդրադառնալով այս ամենի ազդեցությանը նաև արտաքին ու դիվանագիտական դաշտում՝ քաղաքագետն ընդգծեց. «Պարադոքսալ իրավիճակ է: Ցանկացած իշխանություն ձգտում է լիակատար իշխանություն ունենալ, որ, օրինակ՝ վերահսկի ՏԻՄ-երը, ԱԺ-ում մեծամասնություն ունենա և այլն: Սա ամբողջատիրական համակարգ ձևավորելու տրամաբանության մեջ է: Մյուս կողմից՝ երբ բոլոր տեղերում մեծամասնություն ես ունենում, ցանկացած ներքին ուժեղ ընդվզումից զրկված ես լինում: Սա բերում է մի իրավիճակի, երբ արտաքին ասպարեզում չես կարող հղում անել ներքին որոշակի գործընթացների վրա՝ ասելով, ենթադրենք, եթե այսպես անեմ, օրինակ՝ ընդդիմությունն իմ առջև նման հարցեր կառաջադրի:

Նշվածի դասական օրինակը բերեմ: Հունիսին կայացած ընտրություններից հետո Պուտին-Փաշինյան առաջին հանդիպմանը ՌԴ նախագահն ասաց՝ եկել է բարդ լուծումների շրջանը: Տրամաբանական է, որ երբ բոլոր տեղերում քո մարդիկ են, նշանակում է՝ խանգարող հանգամանքներ չկան, ու պետք է իրագործես վերցրածդ բոլոր պարտավորությունները: Պարադոքսն այստեղ է: Մի կողմից՝ ամբողջատիրական համակարգ ես ուզում ձևավորել, մյուս կողմից՝ այդ համակարգը հնարավորություն չի տա հղում անել ներքին քաղաքական գործընթացներին ու այդպիսով խուսափել պետության համար անցանկալի լուծումներից: Իրավիճակն այսպիսին է, որի համար բոլորս ենք պատասխանատու, իսկ Փաշինյանն այս ամբողջ համակարգի ծնունդն է: Այն պահին, երբ ռուսական զորքը մի պահ այստեղից իր ոտքը հանի, հայկական պետականությունը ոչնչանալու է: Մենք այս իրավիճակում ենք»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախօրեի հարցազրույցին, մասնավորապես՝ հերթական անգամ բանակի վրա մեղքը բարդելու փորձին՝ քաղաքագետը շեշտեց. «ՀՀ-ում թե՛ պատերազմից առաջ, թե՛ ընթացքում և թե՛ հետո դասական իմաստով ռազմական հեղաշրջման իրականացման գրեթե բոլոր նախադրյալները կային: Պատերազմում, այո, իշխանությունների կողմից ձևավորվել էր մի մթնոլորտ, երբ անգամ փաստարկված քննադատության դեպքում մարդկանց դավաճան էին անվանում: Բայց նոյեմբերի 9-ից հետո, երբ հանրությունը հասկացավ, որ այս ամենն «Արծրուն պապի» հեքիաթներ էին, բանակը ռազմական հեղաշրջում իրականացնելու՝ հանրության կողմից ընկալված իրավունք ուներ: Այս ճանապարհով շատ երկրներ են գնացել: Բայց բանակն այս առումով իր վրա պատասխանատվություն չի վերցնում: Բացի այդ, գործուն քայլեր է ձեռնարկում, որ այս ամենի համար քաղաքական պատասխանատվություն կրող մարդու ֆիզիկական անվտանգությունն ապահովվի: Իսկ երբ լեգիտիմ հիմքեր ունենալով՝ բանակը գործուն քայլեր չի իրականացնում, շատ տրամաբանական է, որ մի օր, երբ պատերազմի իրողությունները քննելու անհրաժեշտություն լինի, այդ մարդն ինքն իր վրա դուրս չի գա: Այսինքն, պետք է պատասխանատուներ նշանակի: Այդ ճանապարհին հնարավոր է «պարզվի», որ Փաշինյանին գեներալներն են պարտադրել «Սու»-եր գնել: Տրամաբանական է, որ չես կարողանում պատժել, քեզ են պատժելու»:

Ինչ վերաբերում է «3+3» բանաձևի վերաբերյալ հնչեցված մտքերին, քաղաքագետն այն կարևոր է համարում հայկական կողմի արձագանքի տեսանկյունից. «Այսինքն, ըստ էության, ասվեց, որ տնտեսական, տրանպորտային, էներգետիկ հարցերը «3+3»- ի շրջանակներում պատրաստ ենք քննարկել, բայց Մինսկի խմբի ֆորմատի շրջանակներում շարունակելու ենք բանակցել Արցախյան հարցի շուրջ: Սա, ամեն դեպքում, շատ ուշացած արձագանք է հայկական կողմից: Հաշվի առնենք նաև նախկինում արված հայտարարությունները: Երբ հայտարարում ես, որ բանակցությունները սկսում ես զրոյական կետից, գլոբալ առումով ծաղրում ես միջնորդներին: Այսպիսով նաև նպաստում ես, որ բանակցային գործընթացը Մինսկի խմբից այլ ֆորմատ տեխափոխելու՝ Ադրբեջանի ցանկությունը կյանքի կոչվի: Հետո փորձում ես խմբագրել նախկինում արված հայտարարությունները, բայց պետք է հետ նայել ու հասկանալ, որ դրանք առնվազն 4000 զոհի պատճառ ես դարձել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts