Հայաստանի Մ-21 հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց Գրենոբլում
SportՖուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը նախախաղային մարզում է անցկացրեց Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Ստադ Դեզ Ալպ» ստադիոնում։
Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը պատրասվում է Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի H խմբի 6-րդ տուրի հանդիպմանը Ֆրանսիա Մ-21 հավաքականի դեմ։
Թիմին արդեն միացել և մարզմանը մասնակցել են նաև Անտոնի Կազարյանը, Երջանիկ Ղուբասարյանը և Արտյոմ Գյուրջյանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Հավաքականը Ֆրանսիա էր մեկնել հետևյալ կազմով․
Դարպասապահներ
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ
Հարություն Մելքոնյան - ԲԿՄԱ
Լյովա Կարապետյան - «Շիրակ»
Պաշտպաններ
Էրիկ Փիլոյան - ԲԿՄԱ
Վոլոդյա Սամսոնյան - ԲԿՄԱ
Կարեն Մուրադյան - ԲԿՄԱ
Պետրոս Մանուկյան - ԲԿՄԱ
Տիգրան Այունց - «ՈՒրարտու»
Կիսապաշտպաններ
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»
Գևորգ Տարախչյան - «Սևան»
Միքայել Միրզոյան - ԲԿՄԱ
Արամ Խամոյան - ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան - ԲԿՄԱ
Հարձակվողներ
Գրենիկ Պետրոսյան - ԲԿՄԱ
Մարտին Գրիգորյան - ԲԿՄԱ
Ֆրանսիա Մ-21 - Հայաստան Մ-21 հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։
Ֆոտո՝ ՀՖՖ