Բաքուն Գորիս-Կապանի Էյվազլիի հատվածով անցնելու համար պահանջում էր միջանցք. Փաշինյան
Politics«Օգոստոսից Ադրբեջանն իրանական բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն է իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհի իր տարածքով անցնող Էյվազլի-Չայզամի հատվածում»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի 11-ի կեսգիշերից սկսած պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ծանուցումը ստանալուց հետո որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը։ Այս ավտոճանապարհի Տաթև-Աղվանի հատվածը, որը մի քանի տասնյակ տարի անանցանելի է եղել, ասֆալտապատվել, շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս նշեց, որ նախորդ շաբաթ այդ ճանապարհով գնացել է Կապան և վստահեցնում է, որ ճանապարհը որակյալ է և որոշակի լավարկումների կարիք ունի՝ կցորդիչով բեռնատարների անցումն ավելի լավ ապահովելու համար։
Վարչապետի խոսքով Կապան մեկնելիս և վերադառնալիս այդ ճանապարհին տեսել է մի քանի տասնյակ կցորդիչով բեռնատարներ, այդ թվում ԻԻՀ-ի բեռնատարներ։
«Երեկ մինչև կեսգիշեր և դրանից հետո Կապան-Տաթև հատվածով անցել է շուրջ 100 կցորդիչով բեռնատար»,-ասաց վարչապետը։
Շարունակությունը՝ այստեղ