«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը նոր դասացուցակ է սահմանել Սիրիայի հյուսիսի Ռաքքա քաղաքի դպրոցների համար, որն անցել է նրանց վերահսկողության տակ, հայտնում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով ակտիվիստներին:
Ըստ այդմ՝ Ռաքքայի դպրոցներում արգելվել են փիլիսոփայություն և քիմիա առարկաները, քանի որ դրանք, ըստ իսլամիստների, հակասում են Ալլահի օրենքներին:
Իսլամիստներն արդեն մի քանի դպրոցներ են փակել այդ շրջանում:
Նրանք նաև խոստացել են առավել համապատասխան աշխատավարձեր վճարել ուսուցիչներին և դպրոցների տնօրեններին: