Ովքեր են ձերբակալվել Քանաքեռցի Տույի սպանության գործով
SocietyHraparak.am-ը գրում է. Քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույի սպանության դեպքով 4 անձ ձերբակալվել է։ Այս մասին տարածվել է պաշտոնական հաղորդագրություն։
Մենք տեղեկացանք, որ 4 ձերբակալվածը, որոնց մասին խոսք է գնում, դեպքի վայրում սպանված մեկ այլ անձի` ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի 4 որդին է։ 2֊ը մարմնական տարբեր վնասվածքներով հիվանդանոցում են, մյուս երկուսին էլ ձերբակալել են, որպեսզի մյուս վրեժխնդիր չլինեն։
Իրավապահ մարմինները դեռ ձերբակալված անձանց մասով լռում է։
Նշենք` Քննչական կոմիտեից ավելի վաղ մեզ հայտնել էին, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն` համապատասխանաբար` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձի սպանությունը և ապօրինի զենք կրելը:
Ավելին՝ այստեղ