ԱՄՆ երեք համալսարաններում ռումբի առկայության մասին հաղորդումներ են ստացվել․ ABC
International newsՀարավային Կալիֆորնիայի համալսարանի, Նյու Յորքի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ղեկավար կազմերը հրամաններ են տվել համալսարանի տարհանման մասին՝ ի պատասխան ռումբի սպառնալիքների: Այս մասին հայտնում է ABC հեռուստաընկերությունը։
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի տարածքում տեղադրված ռումբի մասին տեղեկությունը, շենքերի ստուգումն ավարտած իրավապահ մարմիններն անարժանահավատ են անվանել, համալսարանը շարունակում է աշխատել։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տարածքում նույնպես պայթուցիկ սարքի առկայության ապացույցներ չեն եղել։
Անցած շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգների մի քանի համալսարաններ տարհանել են աշխատակիցներին և ուսանողներին՝ ի պատասխան ռումբի սպառնալիքների, որոնք հետագայում ապացուցվել են, որ կեղծ են: Այսպիսով՝ ուրբաթ օրը տարհանումն իրականացրել է Յեյլի համալսարանը, կիրակի օրը՝ Կոլումբիան, Քորնելը և Բրաունը, նշում է պարբերականը։