Ճակատեն գյուղի մոտ ադրբեջանցիները տնակ են տեղադրել, բայց ճանապարհը բաց է. համայնքապետ
SocietyՃակատեն գյուղի մոտ ադրբեջանցիները տնակ են տեղադրել, բայց ճանապարհը բաց է, առավոտյան նորմալ գնացել, հետ եմ եկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ճակատեն համայնքի ղեկավար Արա Հարությունյանը:
«Դեռ ոչ մի բան չկա, նրանք կանգնած են երկու հոգով, մեկը զինված, մյուսը` չէ: Ուղղակի հարմար չի, որ կանգնեմ, նայեմ, անցնելուց նայեցի, ոչ մի արտառոց բան չկար, միայն այդ տնակն էր: Գյուղում խուճապ չկա, բայց որ ասեմ լրիվ հանգիստ ենք` ոչ»,-ասաց նա:
Համայնքի ղեկավարը նշեց, որ դեռ այլընտրաքային ճանապարհ չունեն, եղածն անանցանելի է. «Դեռ չեն սկսել շինարարությունը, տեխնիկան են բերել, նայել են, բայց դեռ ահագին ժամանակ կտեւի, որ նոր ճանապարհ սարքեն, մի ամսվա գործ չի հաստատ: Եթե շատ ինտենսիվ աշխատեն, եղանակն էլ բարենպաստ լինի, հնարավոր է` 2-3 ամսում վերջացնեն շինարարությունը»:
Մինչեւ նոր ճանապարհի պատրաստ լինելը, եթե հիմնական ճանապարհը ադրբեջանցիները փակեն, գյուղապետի խոսքով իրենց ճանապարհը կերկարի 140 կմ-ով:
«Հույս ունենք, որ չեն փակի, բայց իրենք անկանխատեսելի մարդիկ են, չես իմանա` ինչ են անում»,-ասաց Հարությունյանը:
Շարունակությունը՝ այստեղ