«Բարսելոնան» կփորձի անվճար ձեռք բերել Սեսար Ասպիլիկուետային
Sport«Բարսելոնան» հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Սեսար Ասպիլիկուետայի ծառայություններով։ Կատալոնական ակումբը կփորձի անվճար ձեռք բերել 32-ամյա իսպանացի խաղացողին հաջորդ ամռանը, հաղորդում է ESPN-ը։
Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Կողմերը դեռ չեն բանակցել երկարաձգման վերաբերյալ։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ասպիլիկուետան մասնակցել է 8 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։